Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը Հայաստանում սոցիալական անարդարության վերացումը կարևոր խնդիր է համարում

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը Հայաստանում սոցիալական անարդարության վերացումը կարևոր խնդիր է համարում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Հայաստանի անկախության 26 տարիները հայ ժողովրդի համար համարում է դժվարությունների, սակայն միևնույն ժամանակ մեծ հաղթանակի տարիներ: ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում Արմեն Սարգսյան ընդգծեց, որ արցախյան ազատամարտում տարած հաղթանակն ամրապնդեց հայ ժողովրդի արժանապատվությունը:

«Դրա արդյունքում մենք դարձանք ազգ, որը վստահ է, որ իր մարդկային ռեսուրսներով, իր ժառանգությամբ, իր հնարավորություններով կարող է պաշտպանել իր իրավունքները: Մենք ունեցել ենք այլ հաղթանակներ ևս, սակայն արցախյան հաղթանակը յուրօրինակ է և մեզ յուրաքանչյուրիս դարձնում է հաղթող ժողովրդի զավակ, որի համար պետք է հպարտ լինենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը:

Նա հավելեց, որ Հայաստանն անկախության առաջին տարիներին տնտեսապես ավելի թույլ էր, սակայն, միգուցե, ավելի արդար, և հասարակությունն այդքան բևեռացված չէր հարուստի և աղքատի: «Այսօր մեր պետությունն ավելի հզոր է, հարուստ, սակայն հասարակությունը բևեռացված է, ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն, որը մեր բոլորի խնդիրն է»,- ասաց ՀՀ նախագահի թեկնածուն:

Արմեն Սարգսյանը շեշտեց, որ հաջորդ 26 տարիները հայ ժողովուրդը պետք է շարունակի կառուցել՝ հիշելով և չմոռանալով այն հաջողությունների բանալին, որ ինքն է բացահայտել և չմոռանալով դասեր քաղել թույլ տված սխալներից, որպեսզի դրանք չկրկնվեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում