Թուրքիայի վարչապետը չի զլացել կրկնել ԼՂ հակամարտության վերաբերյալ չարչրկված մտքերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները, որոնք 2009 թվականին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ համաձայնել էին սկսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների, դրան հաջորդող ժամանակահատվածում այդպես էլ չկարողացան հավատարիմ մնալ արձանագրությունների ոգուն: Պաշտոնական Անկարան մինչ օրս հարաբերությունների կարգավորումը շարունակում է պայմանավորել տարբեր գործոններով, որոնց շարքում թերևս առաջնայինը Ղարաբաղյան հակամարտությունն է:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին Թուրքիայի անհարկի և կողմնակալ միջամտությունը, որի առավել ցայտուն օրինակին ականատեսը եղանք 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին, ևս մեկ պատճառ էր, որպեսզի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեր, որ արձանագրությունների «կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը մինչև 2018 թվականի գարուն այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ»:

Այս մասին ավելի ուշ բարձրաձայնեց նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ օրեր առաջ Մյունխենի անվտանգության համաժողովին ՀՀ Նախագահը վերջին անգամ նախազգուշացրեց Թուրքիային արձանագրությունների առաջիկա ճակատագրի մասին:

Պաշտոնական Անկարան, սակայն, անտեսելով հայկական կողմի նախազգուշացնող հայտարարությունը, այս ընթացքում ևս շարունակեց հանդես գալ ամպագոռգոռ հայտարարություններով՝ թե Հայոց ցեղասպանության, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը փետրվարի 27-ին մասնակցել է Խոջալուի դեպքերին վերաբերող ցուցահանդեսի, որի ժամանակ կրկնել է ավանդական դարձած «Երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսը՝ հայտարարելով, թե իրենք մշտապես աջակցելու են իրենց «ադրբեջանցի եղբայրներին»: Նա չի զլացել կրկնել հայերի «օկուպացված տարածքներից հեռանալու» մասին թուրքական չարչրկված միտքը:

«Պետք է լավ իմանալ սեփական պատմությունը»,- ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է այն երկրի վարչապետը, որը համառորեն խուսափում է սեփական անցյալի հետ առերեսումից:

Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության ոգուն հակասող նման գործելաոճը, թերևս, լավագույն ապացույցն է նրա, որ թուրքական իշխանությունները ի սկզբանե անկեղծ չեն եղել «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների ստորագրման հարցում:

Արաքս Կասյան

Հայերեն العربية

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում