Ցանկացած iPhone «կոտրանքի» ենթարկելու միջոց Է գտնվել
1 րոպեի ընթերցում
![Ցանկացած iPhone «կոտրանքի» ենթարկելու միջոց Է գտնվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/02/924374.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Cellebrite ֆիրմայի մասնագետները պնդում են, որ կարող են շրջանցել Apple-ի ցանկացած պաշտպանություն: Ընկերությունն առայժմ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, բայց Forbes հանդեսի աղբյուրները պնդում են, որ Փեթահ Թիքվայի ծրագրավորողները սովորել են «կոտրանքի» ենթարկել iOS 11-ի հիմքով գաջեթները եւ գործառական համակարգի ավելի վաղ տարբերակները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակությունը նաեւ բերում Է ծալաթերթիկ, որտեղ Cellebrite -ն իբր գովազդում Է իր ծառայությունները. փաստաթուղթը հավաստում Է, որ ծրագրավորողները պատրաստ են ձեռնամուխ լինել iPhone-ի, iPad-ի եւ iPod-ի զանազան տարբերակների արգելազերծմանը: Միացյալ Նահանգների ոստիկանությունում հանդեսի աղբյուրը պնդում Է, որ հաքերները նաեւ խոցելիություն են գտել iPhone 8-ի եւ, հնարավոր Է, iPhone X-ի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: