Միջազգային

Չինաստանը 5,4 հազար տոննա բրինձ Է ուղարկել Սիրիա որպես մարդասիրական օգնություն

1 րոպեի ընթերցում

Չինաստանը 5,4 հազար տոննա բրինձ Է ուղարկել Սիրիա որպես մարդասիրական օգնություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանությունները Սիրիային 5,4 հազար տոննա բրինձ են տրամադրել որպես պարենային մարդասիրական օգնություն: Այն հատկացվել Է հատուկ ծրագրով՝ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախաձեռնությանը համապատասխան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 28-ին հայտնել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

«Մենք հուսով ենք, որ այս միջոցառումները թույլ կտան նվազեցնել Սիրիայի ժողովրդի տառապանքները»,-հայտարարել Է Դամասկոսում ՉԺՀ-ի դեսպան Ցի Ցյանցզինը, նշելով, որ Պեկինը ձգտում Է ակտիվ դեր խաղալ Սիրիայի վերականգնման գործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում