Հայաստանը պաշտոնական վիճակագրության մասին նոր օրենք կունենա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է «Պաշտոնական վիճակագրության մասին» նոր օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը նշեց, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական վիճակագրության մասին ՀՀ օրենքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հրամայականով:

Ներկայացնելով նախագծի բովանդակությունը՝ Ստեփան Մնացականյանն ընդգծեց, որ հստակեցվել են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, որոնք համապատասխանեցվել են միջազգային պահանջներին: «Սահմանվել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության արտադրողներից բաղկացած ազգային վիճակագրական համակարգի կառուցվածքը, որը բաղկացած է Հայաստանի վիճակագրական կոմիտեից և պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներից, եթե այդպիսիք կլինեն: Երկրորդ գլուխը վերաբերում է պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներին: Դրանք Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներն են, որոնց հիման վրա ՀՀ պաշտոնական վիճակագրության արտադրողները պարտավոր են մշակել, արտադրել և տարածել պաշտոնական վիճակագրությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մնացականյանը:

Նախագծի երրորդ գլուխը վերաբերում է պաշտոնական վիճակագրությանը: «2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված հստակեցվել է վիճակագրական կոմիտեի տեղը պետական իշխանությունների համակարգում: Նախագծով սահմանվել է, որ վիճակագրական կոմիտեն Հայաստանի կառավարությանը ենթակա պետական մարմին է, որն իր լիազորությունները իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով: Կոմիտեն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության գլխավոր արտադրողը և համակարգում է ազգային վիճակագրական համակարգում պաշտոնական վիճակագրության մշակման և տարածման ողջ գործունեությունը»,- ընդգծեց Ստեփան Մնացականյանը:

Նա նշեց, որ սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ վերանայվել է կոմիտեի նախագահի և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամների նշանակման կարգը: Հաշվի առնելով կոմիտեի տեղը պետական համակարգում՝ կոմիտեի նախագահին և պետական խորհրդի անդամներին նշանակում է ՀՀ կառավարությունը վարչապետի ներկայացմամբ՝ տարի ժամկետով, սահմանափակվել է նույն պաշտոնում նշանակվելու քանակը: «Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել կոմիտեի նախագահի կամ վիճակագրության պետական խորհրդի անդամի պաշտոնում»,- մանրամասնեց Մնացականյանը:

Հայերեն

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը