1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային դադարից հետո վերսկսվում են ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության 16-րդ տուրի մեկնարկային խաղերում միմյանց դեմ կմրցեն «Ալաշկերտ»-«Շիրակ» («Նաիրի» մարզադաշտ) և «Փյունիկ»-«Բանանց» («Փյունիկ» մարզադաշտ) զույգերը: Տուրի վերջին հանդիպումը կկայանա մարտի 1-ին, որտեղ «Արարատը» կընդունի «Գանձասար-Կապան»-ին («Բանանց-2» մարզադաշտ):
Թիմերը ձմեռային հանգստի գնացին դեկտեմբերին: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Երևանի «Ալաշկերտը», որն ունի 30 միավոր: Երկրորդ տեղում 24 միավորով «Գանձասար-Կապանն» է: Եռյակը 22 միավորով եզրափակում է «Բանանցը»: 19 միավոր ունի «Շիրակը», 17 միավոր` «Փյունիկը» և ընդամենը 9 միավոր` «Արարատը»: