Տարածաշրջանային

Ադրբեջանի ԿԸՀ-ն հաստատել է արտահերթ նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևի թեկնածությունը

2 րոպեի ընթերցում

 Ադրբեջանի ԿԸՀ-ն հաստատել է արտահերթ նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պաշտոնապես հաստատվել է ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևի թեկնածությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ալիևը դարձել է նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրած 15 անձանցից առաջինը, ով ԿԸՀ-ի կողմից գրանցվել է որպես պաշտոնական թեկնածու:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին ստորագրել էր հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները նշանակվել են 2018թ. ապրիլի 11-ին: Միջազգային և ադրբեջանական փորձագետների պնդմամբ` արտահերթ նախագահական ընտրությունների մասին հրամանագիրը համապատասխանում է Ադրբեջանի սահմանադրությանը և ընտրական օրենսգրքին, սակայն հակասում է ընտրությունների պարբերականության սկզբունքին և ժողովրդավարական սահմանադրականությանը: Արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշումը չի պարունակում փաստարկներ, որոնք կարող են հիմնավորել դրանց անցկացման քաղաքական անհրաժեշտությունը: Հրամանագիրը ստորագրվել է առանց խորհրդարանում բաց քննարկումներ անցկացնելու:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում