«Էրդողան, Ալժիրում ցանկալի չես». ալժիրցի հայտնի գրողը բաց նամակ է հղել Թուրքիայի նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալժիրցի հայտնի գրող Կամել Դաուդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ալժիր այցից առաջ բաց նամակ է հղել նրան՝ կոչ անելով չգալ իրենց երկիր: Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

«Էրդողա՛ն, բոլոր ձերբակալվածների, սպանվածների և տանջանքների ենթարկվածների անունից ասում եմ՝ բարով չես գալիս մեր երկիր: Ոչ, Էրդողա՛ն, դու Ալժիրում ցանկալի չես»,- այս տողերով է սկսել նամակը հայտնի գրողը:

Դաուդը նշել է, որ Էրդողանն իր կողմնակիցների և մերձավոր շրջանակների համար Թուրքիան վերածել է շուկայի, իսկ ընդդիմադիրների համար՝ կալանավայրի: Նա հույս է հայտնել, որ ժողովուրդը «ողջ կմնա և կփրկվի» Էրդողանի ձեռքից:

«Դուք պարզապես պատրանք եք: Դուք էլ դա գիտեք, մենք էլ: Շարունակ հղում եք անում այն արժեքներին ու հավատալիքներին, որոնք սիրում ենք՝ որպես փրկիչ Ձեզ ներկայացնելու համար, սակայն հակառակը՝ գերեզմանափոր եք: Նախ և առաջ Ձեր իսկ երկրի, ապա հարևան երկրների համար»,- գրել է ալժիրցի հեղինակը:

Կամել Դաուդը նշել է, որ Էրդողանի պոպուլիզմի պատճառով Թուրքիան դեռ շատ բան է կորցնելու: Նա ընդգծել է, որ Ալժիրը կարիք ունի իսկական ընկերների և դաշնակիցների, այլ ոչ թե Էրդողանի, ում «ձեռքերը արյան մեջ են շաղախված»:

Ալժիրցի գրող Կամել Դաուդը իր «Մերսո, հետաքննություն» գրքի համար 2015 թվականին արժանացել է հեղինակավոր Գոնկուրյան մրցանակի: Նա նաև Ֆրանսուա Մորիակի անվան (Prix Franois Mauriac 2014) և Ֆրանկոֆոնիայի հինգ մայր ցամաքների (Prix des Cinq Continents de la Francophonie 2014) մրցանակների դափնեկիր է:

Հայերեն English

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին