Համացանցում է հայտնվել Լիլիթ Հովհաննիսյանի նոր տեսահոլովակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վերջին տարիներին հայաստանյան շոու-բիզնեսի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` Լիլիթ Հովհաննիսյանը, երկրպագուների դատին է հանձնել իր նոր «Balkan song» (Բալկանյան երգ) երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն ժամեր առաջ է հայտնվել համացանցում, յութուբյան ալիքում ունի 18 669 դիտում:
Ստորև ներկայացնում ենք տեսահոլովակը: