«Բանանց»-ն ավարտել է հավաքն Անթալիայում
1 րոպեի ընթերցում
![«Բանանց»-ն ավարտել է հավաքն Անթալիայում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/02/923486.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբն ավարտեց ուսումնամարզական հավաքը Թուրքիայում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 21-ին «Բանանց»-ը կվերադառնա Երևան, որտեղ կշարունակի նախապատրաստությունը առաջնության երկրորդ հատվածին: Անթալիայում կայացած հավաքի ընթացքում «Բանանց»-ն անցկացրեց վեց ստուգողական հանդիպում, որոնցից 3-ն ավարտեց ոչ-ոքի, իս մյուս երեքում պարտություն կրեց:
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը կմեկնարկի փետրվարի 28-ին, «Բանանց»-ը կմրցի Երևանի «Փյունիկ»-ի հետ: