Մշակույթ

Հայաստանը կմասնակցի միջազգային հրապարակախոսության մրցույթին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կմասնակցի միջազգային հրապարակախոսության մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի միջազգային հրապարակախոսության մրցույթին կմասնակցի նաև Հայաստանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Շեքսպիրի ակումբ. անգլախոսների ասոցիացիա»-ի ֆեյսբուքյան էջը:

«Հպարտ ենք, որ այս տարի միջազգային հրապարակախոսության մրցույթի մասնակից երկրների ցանկում կավելանա Հայաստանը։ Եվ հավատացած ենք, որ ապագա հաղթողների անվանացանկում կլինի նաեւ հայ մասնակցի անունը։ Հաջողություն ենք մաղթում Հայաստանին»,- ասված է «Շեքսպիրի ակումբ. անգլախոսների ասոցիացիա»-ի էջում:

«Շեքսպիր ակումբ անգլախոսների ասոցիացիան»՝ հանդիսանալով միջազգային «Անգլախոսների միության» (ESU, Լոնդոն) պաշտոնական գործընկերը Հայաստանում, սիրով ազդարարում է ամենամյա հրապարակախոսության մրցույթի մեկնարկը: Հայաստանյան մրցույթի թեման է՝«Ապագան կանխատեսելու լավագույն միջոցը՝ այն կերտելն է»: Ելույթները պետք է լինեն 4 րոպե 30 վայրկյանից ոչ պակաս, բայց չգերազանցեն 5 րոպեն: Հայաստանյան մրցույթը տեղի կունենա մարտի 12-14-ը: Մրցույթի հաղթողը կմեկնի Լոնդոն` մասնակցելու միջազգային եզրափակչին, որը կայանալու է 2018թ․ մայիսի 14-18-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում