Իրավունք

Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին

1 րոպեի ընթերցում

Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին

Քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«Իրացնելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալները՝ Քրեական ոստիկանության Սյունիքի և Լոռու մարզային վարչությունների ու Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 19-ին Ստեփանավան քաղաքի Ռումինական փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել և արգելանքի են վերցել 51-ամյա մի տղամարդու, որը մայիսի 12-ից Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից հետախուզվում էր Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների, այդ թվում՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն ու մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքներով։ Նրա  նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

Տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։  Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում