Տարածաշրջանային

Անկարայում ԱՄՆ դեսպանատան պողոտան կանվանակոչվի «Ձիթենու ճյուղ»

2 րոպեի ընթերցում

Անկարայում ԱՄՆ դեսպանատան պողոտան կանվանակոչվի «Ձիթենու ճյուղ»

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի քաղաքային իշխանությունները ձայների մեծամասնությամբ ընդունել են որոշումն այն մասին, որ Նևզաթ Թանդողանի պողոտան, որտեղ տեղակայված է Միացյալ Նահանգների դեսպանատունը, կանվանափոխվի «Ձիթենու ճյուղ» պողոտայի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հատնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Խորհրդի նիստի ժամանակ որոշում է կայացվել նաև այն մասին, որ Անկարայի տարբեր շրջաններում «Գյուլեն» կոչվող 7 պողոտաները և փողոցները կանվանափոխվեն «Հայրենիք», «Մահիկ», «Ալսանջաք», «Մայր հայրենիք», «Պայքար», «Դրոշ», «Քայը» (օղուզական ցեղերից մեկի անվանումն է, որից սերել է Օսմանյան կայսրության առաջին սուլթանը) փողոցների:

«Ձիթենու ճյուղ» անվանումն է ստացել այն ռազմական գործողությունը, որը Թուրքիայի զինված ուժերը սկսել են Սիրիայի Աֆրին շրջանում: Ահաբեկչական սպառնալիքից սեփական անվտանգությունն ապահովելու պատրվակով սկսված ռազմական գործողությունն իրականում ուղղված է Սիրիայի քրդական ուժերի դեմ:

Միացյալ Նահանգների հետ Թուրքիայի հակասությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ ամերիկյան կողմը հայտարարում է քուրդ զինյալներին ահաբեկչական սպառնալիք չհամարելու, նրանց աջակցելու մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում