Սպորտ

Մեկնարկում են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին երկու հանդիպումները

1 րոպեի ընթերցում

Մեկնարկում են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին երկու հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգան ձմեռային դադարից հետո վերսկսվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 13-ին կկայանան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին երկու հանդիպումները: 1/8 եզրափակչում «Յուվենտուս»-ը սեփական հարկի կընդունի «Տոտենհեմ»-ին, իսկ «Բազել»-ը Շվեյցարիայում կխաղա «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ:

Երկու հանդիպումներն էլ կսկսվեն Երևանի ժամանակով 23:45-ին:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 26-ին Կիևում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում