ՀՀԿ-ն չի պատրաստվում բոյկոտել «Ելք»-ի հրավիրած արտահերթ նիստը. փետրվարի 16-ի ԱԺ արտահերթ նիստը կկայանա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը «Ելք»-ի հրավիրած արտահերթ նիստը բոյկոտելու նպատակ չունի և անհրաժեշտ քվորումը կապահովի նիստը սկսելու համար: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Պարոն Փաշինյանի մտավախությունը կարող եք փարատել: Հանրապետական խմբակցությունը որևէ նպատակ չունի չմասնակցելու։ Մենք պետք է մասնակցենք արտահերթին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Բաղդասարյանը:

Նա նկատեց, որ, ըստ էության, արտահերթը ոչ մի նոր խնդիր չի լուծի, քանի որ կրկնվելու են այն նույն տեսակետները, որոնք հնչել են ԱԺ-ում նույն թեմայով նախորդ ամիս կազմակերպված լսումների ժամանակ: «Լսումների ժամանակ եղածը պետք է կրկնվի։ Մենք մեր ելույթներով հիմնավորել ենք այսօրվա իրավիճակը, սակայն չենք զլանում ևս մեկ անգամ, հարգելով ընդդիմադիր գործընկներին, մասնակցել նիստին ու ևս մեկ անգամ հիմնավորել», - նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը 29 պատգամավորի ստորագրությամբ փետրվարի 16-ին արտահերթ նիստ է հրավիրել: Արտահերթ նիստ հրավիրելու փաստաթղթի տակ ստորագրել են «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Նիստի ընթացքում քննարկվելու է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը կներկայացնի «Ելք» խմբակցությունը:

Հայերեն

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը