Որևէ մեկին ապացուցելու բան չունեմ. Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից «Արսենալ» տեղափոխության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից «Արսենալ» տեղափոխվելուց հետո չի փորձում որևէ մեկին ինչ-որ բան ապացուցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Daily Mail-ը, Մխիթարյանն ընդգծել է, որ չի զղջում և մեղավորներ չի փնտրում կատարվածի համար: Ես իմ կյանքի և ֆուտբոլային կարիերայի նոր փուլ եմ սկսում: Շատ երջանիկ կլինեմ «Արսենալ»-ում ավելին անելու համար: Ես որևէ մեկին ապացուցելու բան չունեմ, փորձում եմ անել առավելագույնը, իսկ վերջում կտեսնեմ, թե ուր կհասնեմ»,- ասել է նա:

Անդրադառնալով գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխությանն «Արսենալ» Հենրիխ Մխիթարյանն ընդգծել է, որ միայն կարող էր երազել բացի Դորտմունդի «Բորուսիա»-ից մեկ այլ թիմում նրա հետ հանդես գալու մասին: «Հիմա շատ երջանիկ եմ, որ նա ևս այստեղ է: Ես նրան շատ լավ եմ ճանաչում: Նա իմ լավագույն ընկերն է և լավագույն խաղընկերը., որ երբևէ ունեցել եմ: Ես ուրախ եմ նրան այստեղ տեսնելու համար և կարծում եմ, որ բոլոր երկրպագուները երջանիկ են նրան «Արսենալ»-ի մարզաշապիկով տեսնելու համար»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Հայերեն English Русский

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն