Թուրքիայի արտգործնախարարը Իրանի նախագահին վստահեցրել է «Ձիթենու ճյուղ» գործողության ժամանակավոր լինելու մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ սիրիական Աֆրինի շրջանում թուրքական ԶՈւ կողմից քրդերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությունը ժամանակավոր բնույթ է կրում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Diken պարբերականը:

Գերմանական Deutsche Welle պարբերականի թուրքական բաժնի փոխանցմամբ` Ռուհանին Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո նշել է, որ Սիրիան կարիք ունի անվտանգության և խաղաղության այլ ոչ թե ավելի մեծ արյունահեղության:

Ռուհանին Չավուշօղլուին կոչ է արել պահ առաջ վերջ տալ Աֆրինում սկսած ռազմական գործողությանը:

«Իրանը և Թուրքիան ունեն բավարար ուժ ավելի մեծ արյունահեղություն և փախստականների նոր ալիքներ թույլ չտալու համար»,-նշել է Հասան Ռուհանին:

Չավուշօղլուն Իրանի նախագահին վստահեցրել է, որ Աֆրինում Թուրքիայի գործողություններն ուղված չեն Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ:

Թուրք-սիրիական սահմանին գտնվող Աֆրին շրջանը արդեն 20 օր է գտնվում է Թուրքական զորքի հարձակումների տակ:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:

Աֆրինում պաշտպանվող քրդերը սպանել են ավելի քան 60 թուրք զինվորների եւ զինյալների:

Հայերեն English

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին