Մխիթարյանը պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում թե մարզումներին, թե խաղերին. Արսեն Վենգեր
1 րոպեի ընթերցում
![Մխիթարյանը պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում թե մարզումներին, թե խաղերին. Արսեն Վենգեր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/02/921943.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է հյուսիսլոնդոնյան դերբիի` իր թիմի և «Տոտենհեմ»-ի խաղի մասին:
«Տոտենհեմ»-ի դեմ կխաղանք գրեթե նույն կազմով, որով խաղացինք «Էվերտոն»-ի դեմ: Նախորդ` «Էվերտոն»-ի դեմ խաղում, Մխիթարյանը և Օբամեյանգը իրենց իսկական պրոֆեսիոնալների պես պահեցին: Նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ են: Մխիթարյանը պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում թե մարզումներին, թե խաղերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Վենգերը:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 27-րդ տուրի «Տոտենհեմ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա փետրվարի 10-ին և կմեկնարկի 16:30-ին: