Տարածաշրջանային

Աֆրինում պաշտպանվող քրդերն սպանել են 59 թուրք զինվորների եւ զինյալների

1 րոպեի ընթերցում

Աֆրինում պաշտպանվող քրդերն սպանել են 59 թուրք զինվորների եւ զինյալների

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական ջոկատների մարտիկները ռազմաճակատի մի քանի հատվածներում գրոհել են թուրքական զորքերի եւ «Սիրիական ազատ բանակի» կազմավորումների վրա Հալեպից հյուսիս - արեւմուտք ընկած Աֆրինի տարածաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես փետրվարի 6-ին հայտնել Է Firat գործակալությունը, աշխարհազորայինները հակառակորդին կորուստներ են հասցրել Շիռանի օկրուգի Ուքեյնա եւ Դեքմեթաշ, Շադիյա (Ռաջուի օկրուգ), Շախորջե (Բուլբուլի օկրուգ) բնակավայրերի մոտ եւ Թել Քասթել բլուրներին:

Իրականացված գործողությունների ընթացքում քրդերը շարքից հանել են երեք միավոր զրահատեխնիկա եւ սպանել 59 թուրք զինվորների եւ Սիրիական ազատ բանակի զինյալների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում