Աբդուլ Համիդի թոռը զգուշացրել է Էրդողանին պապի ճակատագրին արժանանալու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օսմանյան կայսրության ամենադաժան սուլթաններից մեկի՝ Աբդուլ Համիդի թոռը՝ Օրհան Օսմանօղլուն, վստահ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխին էլ գալու է այն, ինչ տեղի է ունեցել իր պապի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken պարբերականը, այս մասին նշել է Օսմանօղլուն՝ նշելով, որ Էրդողանը պետք է դասեր քաղի նրանից:

«Նրան չհասկացան շրջապատողները: Միայնակ մարդ էր: Շատ թշնամիներ ուներ: Նրա գահընկեց արվելու շրջանը նման է մեր օրերին: Նման է նրան, ինչ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխին է գալիս: Պետք է շատ ուշադիր լինենք, տեսնենք, թե ովքեր են մեր թշնամիները»,- ասել է «արյունոտ սուլթան» մականունը ստացած Աբդուլ Համիդի թոռը: Նա նշել է, թե իր պապը շատ թշնամիներ ուներ ինչպես ընտանիքի ներսում, այնպես էլ դրում:

«Այսօր Էրդողանը նույն պայքարն է մղում: Անհրաժեշտ է ուշադիր լինել և դասեր քաղել»,- ասել է նա:

Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդը 1909 թվականին գահընկեց էր արվել և բանտարկվել, որտեղ էլ կնքել էր մահկանացուն: Նա 1895-96 թվականներին կազմակերպել էր հայերի զանգվածային կոտորածներ, որին զոհ էր գնացել շուրջ 300 հազար հայ:

Հայերեն العربية

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին