Ռեմսին հույս ունի, որ Մխիթարյանն ու Օբամեյանգը կօգնեն հաջողությամբ ավարտել մրցաշրջանը
1 րոպեի ընթերցում
![Ռեմսին հույս ունի, որ Մխիթարյանն ու Օբամեյանգը կօգնեն հաջողությամբ ավարտել մրցաշրջանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/02/921532.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Արոն Ռեմսին գովեստի խոսքեր է ասել թիմի նորեկներ, հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին: «Հիանալի էր, Օբամեյանգը գոլի հեղինակ է դարձել իր նորամուտի խաղում: Մխիթարյանը նույնպես փոխանցումներ կատարեց, հույս ունեմ, որ դեռ բազմաթիվ այլ փոխանցումներ կլինեն և նրանք կօգնեն մեզ մրցաշրջանն հաջող ավարտել: Պետք է պահենք կենտրոնացվածությունը և այսպիսի որակով խաղ ցուցադրենք մրցաշրջանի մնացած հատվածում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ռեմսիի խոսքը մեջբերում է Daily Mirror-ը:
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Էվերտոն»-ին և հաղթեց ջախջախիչ՝ 5:1 հաշվով: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ երեք գոլային փոխանցման հեղինակ: