Հռոմում Էրդողանի այցի դեմ բողոքի ցույց է կազմակերպվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի մայրաքաղաք Հռոմի հայտնի Սուրբ Հրեշտակի ամրոցի տարածքում, որը գտնվում է Վատիկանից 500 մետր հեռավորության վրա, բողոքի ցույց է կազմակերպվել ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ով այդ ժամերին հանդիպման էր Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդում է իտալո-արաբական «Ասսադակահ» կենտրոնի արտաքին հարցերով պատասխանատու, լրագրող Թալալ Խրայիսը, բողոքի ցույցին մասնակցում են ինչպես քրդեր, այնպես էլ իտալացիներ երկրի աջակողմյա և ձախակողմյա կուսակցություններից:

Հավաքվածներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ Սիրիայում թուրքական զինուժի գործողությունների, մասնավորապես քրդերին կոտորելու Էրդողանի քայլերի դեմ: Մասնակիցներից ոմանք ձեռքում քրդական դրոշներ են պահել:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում Էրդողանի այցի առնչությամբ անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկված: Էրդողանի հյուրանոցից դեպի Վատիկան տանող ճանապարհահատվածում ժամանակավորապես արգելվել է բողոքի ցույցերի անցկացումը:

Հայտնի է, որ Թուրքիայի նախագահի այցի ընթացքում անվտանգության ապահովմանն է կցված ավելի քան 3500 ոստիկան:

Հայերեն English

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ