Սպորտ

Մխիթարյանը Եվրոպայի լիգային կմասնակցի 77 համարի մարզաշապիկով

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը Եվրոպայի լիգային կմասնակցի 77 համարի մարզաշապիկով

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է, թե որ համարով հանդես կգա Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հաղորդում է «զինագործների» մամուլի ծառայությունը, Մխիթարյանը Եվրոպայի լիգայում հանդես կգա 77 համարի ներքո:

Մխիթարյանը չի կարող հանդես գալ իր 7 համարի մարզաշապիկով, քանի որ այդ համարի խաղաշապիկով լոնդոնցիների կազմում Եվրոպա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլում արդեն հանդես է եկել Ալեքսիս Սանչեսը և մրցաշարի օրենքները թույլ չեն տալիս, որ հայ կիսապաշտպանը կրի նույն համարի խաղաշապիկը՝ ընթացիկ մրցաշրջանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում