Մշակույթ

Նարինե Աբգարյանի նոր գիրքը պատմում է 90-ականների պատերազմի մասին

1 րոպեի ընթերցում

Նարինե Աբգարյանի նոր գիրքը պատմում է 90-ականների պատերազմի մասին

ԵՐԵՎԱՆ, 2ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրող, բլոգեր Նարինե Աբգարյանի նոր՝ «Շարունակել ապրել» պատմվածքների ժողովածուն (ռուսերեն) օրերս հանձնվել է ընթերցողների դատին: Այն լույս է տեսել Ռուսաստանում:

«Գրքում զետեղված է 90-ականների պատերազմի մասին պատմող երեսուն պատմվածք: Պատմությունները փոխկապակցված են: Ամեն նոր պատմվածքի հերոսը ներկա է նախորդ պատմության մեջ: Գիրքը մեծ չէ, բայց ինձ բավականին դժվարությամբ տրվեց, և ես խոստացա այլևս չվերադառնալ պատերազմի թեմային: Պետք է շրջել էջը և այլ բանով ապրել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իր ֆեյսբուքյան էջում գրել է հեղինակը:

Նա շնորհակալություն է հայտնել «Астрель-СПб» հրատարակչությանն ու իր բոլոր աջակիցներին` ընտանիքի անդամներին, ընկերներին և իր ստեղծագործություններն ընթերցողներին:

«Շարունակել ապրել» գրքի կազմի վրա պատկերված են հայկական «Ամարաս» և «Գետաշեն» գորգերը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից:

Հիշեցնենք, որ ընթերցասերները հայերեն կարող են կարդալ հեղինակի «Մանյունյա» և «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում