Վենգերը վստահեցնում է` Մխիթարյանը կլինի «Արսենալ»-ի մեկնարկային կազմում
1 րոպեի ընթերցում
![Վենգերը վստահեցնում է` Մխիթարյանը կլինի «Արսենալ»-ի մեկնարկային կազմում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/02/921242.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կլինի «Արսենալ»-«Էվերտոն» խաղի մեկնարկային կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: «Անկասկած, Մխիթարյանը կխաղա «Էվերտոն»-ի դեմ խաղում մեկնարկային կազմում: Իսկ ինչ կապված է Օբամեյանգի հետ, ապա նա առողջական խնդիրներ ունի, փոքր-ինչ մրսած է: Առաջիկա 24 ժամվա ընթացքում կորոշեմ` կխաղա՞ նա, թե ոչ»,-ասել է Վենգերը:
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Արսենալ»-ը փետրվարի 3-ին կհյուրընկալի «Էվերտոն»-ին: Հանդիպումը կմեկնարկի 20:30-ին: