Հայաստանի կառավարությունը «օֆշորային գոտի» եզրույթը վերանայում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «օֆշորային գոտի» եզրույթը ՀՀ հարկային օրենսգրքով ամրագրված նոր եզրույթին համապատասխանեցնելու նպատակով: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ Հարկային նոր օրենսգրքով վերանայվել է հարկման տեսանկյունից ՀՀ հարկային համակարգի համեմատ «ոչ խելամիտ» հարկման դրույքաչափեր կամ ազատական համակարգեր ունեցող երկրները բնութագրելու նպատակով կիրառվող «օֆշորային գոտի» եզրույթը: Բացի այդ, նախատեսվում է ընդլայնել որոշմամբ սահմանված երկրների «աշխարհագրական տարածքների» ցանկը:

«Խնդիրն այն է, որ այս որոշմամբ երկրների ցուցակ է կազմվել, որոնք պայմանականորեն կոչվել են «օֆշորային գոտիներ»: Սակայն այս տերմինը հարուցել է հանրության և Լյուքսեմբուրգի գործընկերների տարակուսանքը: Նրանք, մասնավորապես հարցնում են, թե ինչու են հայտնվել «օֆշորային գոտիների» ցուցակում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նախարարը՝ ավելացնելով, որ խոսքն ուղղակի իմաստով օֆշորային գոտիների մասին չէ, այլ ոչ խելամիտ հարկային արտոնությունների:

Վարդան Արամյանի խոսքով, ցուցակը լրացվել է նոր երկրներով ու աշխարհագրական տարածքներով՝ Ամերիկյան Սամոա, Թունիս, Հարավային Կորեա, Մոնղոլիա, Նամիբիա, Տրինիդադ եւ Տոբագո, որոնք ԵՄ-ի կողմից արդեն ճանաչվել են հարկային լիբերալ կամ ոչ խելամիտ արտոնյալ հարկային ռեժիմով երկրներ:

Հայերեն English Русский

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար