Հայոց ցեղասպանության մասին Մակրոնի հայտարարությունը զայրացրել է Չավուշօղլուին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին թուրք-ֆրանսիական հարաբերություններում նոր լարվածության պատճառ է դառնում:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sputnik-ի թուրքական ծառայությունը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Մակրոնի հայտարարությանը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն օրացույցում ամրագրելու մասին: «Ի՞նչ կփոխվի նրանից, որ հարցը բերվի կամ չբերվի օրակարգ»,- ասել է արտգործնախարարը: Նա հավելել է նաև, որ ցեղասպանությունը ոչ թե քաղաքական, այլ իրավական տերմին է:

Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է Մակրոնի հայտարարությունը Սիրիայի Աֆրին շրջանում թուրքական ռազմական ուժերի գործողությունների վերաբերյալ: «Աֆրինի հետ կապված Ֆրանսիան կամ որևէ այլ երկիր չի կարող մեզ դաս տալ: Այս եվրոպացիները երկերեսանի են: Դեմքիդ ասում են ճիշտ ես, իսկ թիկունքիցդ այլ հայտարարություն են անում»,- ասել է Չավուշօղլուն:

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 30-ին մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին: Ընթրիքի ընթացքում ունեցած ելույթում Մակրոնն անդրադարձել է հայ համայնքին հուզող մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի խնդիրներին: «Արդարության և ճանաչման համար պայքարը մեր պայքարն է: Մենք այդ պայքարը տանում ենք հիշելով և Հանրապետության օրացույցում ցեղասպանության հիշատակման համար օր ամրագրելով»,- նշել է Մակրոնը՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ որոշումը կընդունվի առաջիկա ամիսների ընթացքում:

Հայերեն العربية English

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները

Արաղչին Պեկինում հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կանադային առաջարկել է դառնալ ԵՄ առաջին ասոցացված անդամը

Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում