Սպորտ

Մարկոս Պիզելին հեռացել է «Ալ-Շաբաբ»-ից 

1 րոպեի ընթերցում

Մարկոս Պիզելին հեռացել է «Ալ-Շաբաբ»-ից 

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին հեռացել է «Ալ-Շաբաբ» ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպանը խզել է պայամանագիրը Սաուդյան Արաբիայի բարձրագույն խմբում հանդես եկող ակումբի հետ:

Պիզելին «Ալ-Շաբաբ» էր տեղափոխվել 2017 թվականին: Մինչ այդ կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Արարատ», «Փյունիկ» ակումբներում, այնուհետև Դոնեցկի «Մետալուրգ», Կրասնոդարի «Կուբան», ղազախական «Ակտոբե», արաբական «Ալ-Ռաեդ», «Ալ-Ֆուջեյրա», հունական «Քսանտի» թիմերում:

Օրեր առաջ ԶԼՄ-ներում լուրեր էին պտտվում, որ Մարկոս Պիզելին կարող է վերադառնալ «Ակտոբե»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում