Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ կողմից ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու դառնալու առաջարկ ստացած Արմեն Սարգսյանը պատրաստվում է առաջիկայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արմեն Սարգսյանը:

«Հանդիպման օրը դեռեսւ հայտնի չէ, բայց առաջիկայում այն տեղի կունենա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սարգսյանը:

«Թումո» կենտրոնում շրջայց կատարելուց առաջ Արմեն Սարգսյանը ծանոթացավ հավաքված լրագրողների հետ եւ խոստացավ շրջայցից հետո կարճ զրույց ունենալ նրանց հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում