Սպորտ

Մխիթարյանն այսօր կարող է նորամուտը նշել «Արսենալ»-ի կազմում 

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանն այսօր կարող է նորամուտը նշել «Արսենալ»-ի կազմում 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է այսօր` հունվարի 30-ին, իր նորամուտը տոնել Լոնդոնի «Արսենալ»-ի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անգլիայի «Պրեմիեր լիգա»-ի 25-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա խաղում մրցում է «Սուոնսի»-ի դեմ: Ըստ ամենայնի, Մխիթարյանը հայտավորված կլինի և, հնարավոր է, որ խաղին մասնակցի առաջին իսկ րոպեից:

Մխիթարյանը թիմի հետ մարզվել է և նախապատրաստվել հերթական խաղին:

«Արսենալ»-ը մինչ այս ունի 42 միավոր և մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում է: 5-րդ տեղում 45 միավորով «Տոտենհեմ»-ն է, իսկ 47 միավորով 4-րդ տեղում՝ «Լիվերպուլ»-ը: 50 միավորով եռյակը եզրափակում է «Չելսի»-ին, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 53 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ին ունի 65 միավոր:

«Սուոնսի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա հունվարի 30-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում