Համացանցում են հայտնվել Samsung Galaxy S9 և S9+ հեռախոսների լուսանկարները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում են հայտնվել Samsung Galaxy S9 ևS9+ հեռախոսների էկրանի հատվածի լուսանկարները: Այն հրապարակել է Venture Beat պորտալը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պորտալը նշում է, որ նոր սմարթֆոնի դիզայնը քիչ է տարբերվում նախկին մոդելինից: Galaxy S9-ը ունենալու է 5,8 դյույմանոց էկրան, 4 գիգաբայթ օպերատիվ և 64 գիգաբայթ ներքին հիշողություն: S9+ տարբերակը կունենա 6,2 դյույմանոց դիսփլեյ, 6 գիգաբայթ օպերատիվ և 128 գիգաբայթ ներքին հիշողություն: Հեռախոսը կունենա 12 մեգապիքսել հիմնական տեսախցիկ, ինչպես նաև արագացված նկարահանման հնարավորություն (480 կադր վայրկյանում):

Բացի այդ,Galaxy S9 ևS9+ հեռախոսներում բարելավված կլինի դեմքերի ճանաչման ֆունկցիան:

Նոր սմարթֆոնի թողարկումը տեղի կունենա փետրվարի 25-ին:

Հայերեն Русский

Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա

Հիմնանորոգվել է Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերը կապող 14 կմ ճանապարհը

ԱԺ նախագահն ընդդիմությանը կոչ է արել չխոչընդոտել սահմանադրական հանրաքվեին և գլխավորել «Ոչ»-ի շտաբը

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. հոկտեմբեր, 2026

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Հայաստանում հիմնվում է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության կենտրոն. ARCS-ai-ի նոր նախաձեռնությունը

Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ-ի համար արժեցել է 48 միլիարդ դոլար

Մի խոչընդոտեք սահմանադրական հանրաքվեի անցկացմանը. Ռուբինյանը հորդորով դիմեց ընդդիմությանը

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News

Թրամփը համաձայն է Զելենսկու հետ, որ Ուկրաինայի մասին որոշումներն՝ առանց երկրի մասնակցության, անթույլատրելի են