Սպորտ

Արսեն Վենգերը կողմնորոշվել է Հենրիխ Մխիթարյանի խաղային դիրքի հարցում

1 րոպեի ընթերցում

Արսեն Վենգերը կողմնորոշվել է Հենրիխ Մխիթարյանի խաղային դիրքի հարցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանը կլինի Անգլիայի պրեմիեր լիգայի շրջանակներում «Սուոնսի Սիթի»-ի դեմ խաղի հայտացուցակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Metro-ն, հարցին, թե այդ խաղում Մխիթարյանը կլինի՞ մեկնարկային կազմում, Արսեն Վենգերը պատասխանել է. «Ես դեռ չեմ որոշել: Մենք երկուշաբթի որոշում կկայացնենք, սակայն նա պատրաստ է, ինչպես մյուսները»:

Արսեն Վենգերը նաև նշել է, թե որ դիրքում է պատկերացնում Հենրիխ Մխիթարյանի խաղը: Նրա գնահատմամբ` Մխիթարյանը կարող է խաղալ կիսապաշտպանության ցանկացած դիրքում, սակայն ոչ որպես պաշտպանողական ոճի խաղացող: «Արսենալ»-ի գլխավոր մարզիչն ընդգծել է, որ Հենրիխն հրաշալի ֆուտբոլիստ է և կարող է հաջողությամբ խաղալ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, սակայն մյուս դիրքերում ևս նա կարող է հաջողությամբ հանդես գալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում