Դեյր Զորի նահանգում իսլայելական արտադրության ականներ են հայտնաբերվել. SANA
1 րոպեի ընթերցում
![Դեյր Զորի նահանգում իսլայելական արտադրության ականներ են հայտնաբերվել. SANA](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/920415.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Դեյր Զոր արեւելյան նահանգում հայտնաբերել են իսլայելական արտադրության ականներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA գործակալությունը:
Նրա տեղեկատվության համաձայն, Աս-Սայալ, Հասրաթ եւ Ալ-Ջալյա բնակավայրերում, որոնք ազատագրվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից, բացի ականներից, կառավարության բանակի մասնագետները հայտնաբերել են թունավոր նյութեր, զենք ու զինամթերք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: