Աֆրինում ավելի քան 300 թուրք զինվորականներ են զոհվել. SDF

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) արաբա-քրդական ջոկատները հայտարարել են սիրիական Աֆրինի շրջանում թուրքական բանակի գործողության ավելի քան 300 մասնակիցների ոչնչացման եւ իրենց 43 մարտիկների զոհվելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է SDF-ի հայտարարության մեջ:

«Մենք 43 զոհ ունենք մեր մարտիկների շրջանում, այդ թվում՝ ութ կին՝ YPJ-ից (ինքնապաշտպանության կանանց ուժեր): Վիրավորվել են 134 խաղաղ բնակիչներ, զոհվել են 59 խաղաղ բնակիչներ»,-ասված Է հայտարարության մեջ:

«Թուրքական ագրեսիան հանգեցրել Է… հարձակվող տարբեր զորքերի 308 անդամների զոհվելու, նրանց թվում կա չորս սպա եւ գեներալ»,- ասված Է SDF-ի հայտարարության մեջ:

Ջոկատների հայտարարության համաձայն, հունվարի 20-ից թուրքական ռազմաօդային ուժերը 191 մարտական թռիչք են կատարել եւ 699 արկ նետել Սիրիայի հյուսիսի տարածքի վրա: Գործողության ընթացքում 136 մարտական բախում Է տեղի ունեցել SDF-ի եւ հարձակվող ուժերի միջեւ: Ընդ որում՝ SDF-ում հիշատակում են եւս յոթ բախումների մասին, «որոնց արդյունքները հաստատված չեն»:

Մինչդեռ Թուրքիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը հունվարի 26-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ սիրիական Աֆրինում Թուրքիայի զինված ուժերի գործողության ընթացքում զոհվել Է երեք թուրք զինվորական, 16 վիրավորներ ստացիոնար բուժում են ստանում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 26-ին հայտարարել Է, որ Թուրքիան մտադիր Է Սիրիայում գործողության անցկացման գոտին ընդլայնել մինչեւ Մանբիջ ու մինչեւ Իրաքի հետ սահմանը:

Հայերեն العربية Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս