Սպորտ

Մխիթարյանն ավելի լավ հանդես կգա «Արսենալ»-ում. Մոուրինյո 

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանն ավելի լավ հանդես կգա «Արսենալ»-ում. Մոուրինյո 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով, Մխիթարյանն «Արսենալ»-ում ավելի լավ հանդես կգա:

«Ես հավատում եմ, որ Մխիթարյանը ավելի լավ հանդես կգա «Արսենալ»-ում: Մոտ 1,5 տարի հարմարվում էր Անգլիային: Ուրախ եմ Միկիի համար: Գուցե ես կարող էի ավելի մեծ օգուտ քաղել նրա տաղանդից, սակայն ոչ մի բանի համար չեմ ափսոսում: Նա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պատմության մեջ մտավ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման կարծիք է հայտնել Մոուրինյոն:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել է «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյանական ակումբ է տեղափոխվել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում