Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում աշխարհի պետությունների գրեթե կեսը ներկա կլինի Երևանում. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարևորում է ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը և նշում, որ դա մեր երկրի դիվանագիտության տարիների աշխատանքի գագաթնակետն է՝ ամենախոշոր իրադարձությունը, որը Հայաստանը կազմակերպել է: «Մենք կկարողանանք Հայաստանը ներկայացնել ողջ աշխարհին, մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի այն մեծ հաջողություն ունենա: Հաշվի առեք, որ աշխարհի պետությունների գրեթե կեսը ներկա կլինի Երևանում, հիմնականում պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ՀՀ նախագահը նշել է L'Express պարբերականին տված հարցազրույցում՝ պատասխանելով, հարցին, թե ինչ նշանակություն կունենա գագաթնաժողովի անցկացումը Հայաստանի համար:

Սերժ Սարգսյանի խոսքով, մեր երկրի համար Ֆրանկոֆոնիան ոչ միայն լեզվաբանական համայնք է. դա առաջին հերթին արժեքների համայնք է՝ կառուցված քաղաքակրթության տեսլականի շուրջ, որը մենք կիսում ենք Ֆրանսիայի հետ: «Դա մարդկության կոնցեպցիա է՝ հիմնված հիմնական սկզբունքների վրա: Ավելին՝ կարգախոսը, որը մենք ընտրել ենք՝ հետևյալն է. «Համատեղ կյանք»: Դա նշանակում է հիմնական ազատությունների հարգանք, սոցիալական համերաշխություն, խաղաղ գոյակցություն, տղամարդկանց և կանանց հավասարություն, առաջնային ուշադրություն երիտասարդությանը»,- ասել է Սարգսյանը:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ գագաթնաժողովի շրջանակում անցկացվելու է տնտեսական մեծ ֆորում, որը կմիավորի գործարարներին և ֆրանսախոս ձեռնակատերերին, որոնք կներդնեն ֆրանսախոս աշխատակիցների միջազգային ցանցի հիմքերը: «Դա մեծ նախանշան է»,- ընդգծել է Սարգսյանը:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ