Նորայր Ասլանյանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի թեկնածու Նորայր Ասլանյանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ասլանյանը հոլանդական «Էմմեն»-ի երիտասարդական թիմի կազմում դարձել է երեք գոլի հեղինակ, որտեղ «Էմմեն»-ն 6:1 հաշվով հաղթել է «Պապենբորգ»-ին:
Նորայր Ասլանյանը «Էմմեն» է տեղափոխվել Երևանի «Ալաշկերտ»-ից: Հայաստանի հավաքականի կազմում Ասլանյանն անցկացրել է 7 հանդիպում: