Սփյուռքի նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության նորանշանակ դեսպան Մայա Դաղերին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունվարի 23-ին ընդունեց ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ ներկայումս բարձր մակարդակի վրա գտնվող հայ-լիբանանյան հարաբերությունները նրա պաշտոնավարման ընթացքում ավելի կզարգանան: Նախարարը կարևորեց երկու երկրների միջև տնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը: Երկուստեք կարևորվեց մեծ սփյուռք ունեցող երկրների փորձի փոխանակումը: Քննարկվեցին սփյուռքում ազգային ինքնության արթնացմանը, ներուժի հայտնաբերմանն ուղղված միջոցառումները և ծրագրերը: Նախարարը ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը, գերակա խնդիրներն ու անելիքները:

Լիբանանի դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և շատ տպավորված է: «Լիբանանում հայկական մեծ, կազմակերպված համայնք կա, որի ներկայությունը շատ կարևոր է երկրի կայունության պահպանման համար: Հայերը շատ մեծ ներդրում ունեն երկրի քաղաքական, տնտեսական, մշակույթի և կրթության բնագավառներում», - հավելեց դեսպան Մայա Դաղերը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ 2018 թվականը Հայաստանի համար շատ կարևոր հոբելյանական տարի է. նշվելու են Երևանի 2800, Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100 ամյակները, միջոցառումներ, ցուցահանդեսներ կկազմակերպվեն նաև Լիբանանում, կցուցադրվեն Լիբանանի հայ համայնքի կողմից տպագրված 150-ից ավելի գրքերը:

Անդրադարձ կատարվեց Հայաստան-Լիբանան բարեկամության օրերի անցկացմանը: «Բարեկամությունը ավելի է ամրապնդվում, երբ բարեկամները մոտիկից են ծանոթանում, ճանաչելի են դառնում., -շեշտեց նախարարը և կարևորելով ՄԱԿ-ի կողմից Սփյուռք եզրույթի վերաբերյալ կոնվենցիայի ընդունման անհրաժեշտությունը՝ ընդգծեց. «Երկիր մոլորակի յուրաքանչյուր 35-րդ բնակիչը միգրանտ է, կարծում եմ՝ պետք է սահմանել նրանց իրավունքները և պարտականությունները: Դա կարևոր համամարդկային խնդիր է»:

Հայերեն

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ