Մխիթարյանի աշխատավարձի չափը «Արսենալ»-ում հայտնի է
1 րոպեի ընթերցում
![Մխիթարյանի աշխատավարձի չափը «Արսենալ»-ում հայտնի է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/919912.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» կազմում շաբաթական կստանա 200 հազար ֆունտ ստերլինգից ավելի գումար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Daily Star-ը: Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ կնքել է 3,5 տարվա պայմանագիր:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվեց «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյական ակումբ տեղափոխվեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: