Կյանքը շարունակվում է. Մխիթարյանը հրաժեշտի խոսքով դիմել է «Յունայթեդ»-ի երկրպագուներին 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի խոսքով դիմել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին:

«Կցանկանայի իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացողներին, աշխատակազմին և, հատկապես, երկրպագուներին, իրենց սիրո և աջակցության համար: Ինձ համար մեծ պատիվ էր ձեր մեծագույն ակումբի հետ շահել Եվրոպայի լիգան: Ես միշտ մեծ գնահատանքով կհիշեմ այդ հիշողությունները: Ինչպես նաև կհիշեմ «կարիճ» հարվածով իմ գոլը, և ամեն անգամ խաղադաշտ դուրս գալիս «Whoa Մխիթարյան» երգը: Ես վայելել եմ ամեն րոպեն, որ անցկացրել և կիսել ենք միասին: Իմ կարիերայի այս շրջանում ես պետք է բավականություն ստանամ ինքս ինձնից և խաղամ: Ի խորոց սրտի շնորհակալություն և հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Կյանքը շարունակվում է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Facebook-ի իր էջում գրել է Մխիթարյանը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Թվիթերի իր էջում հաջողություն է մաղթել Մխիթարյանին՝ մասնավորապես գրելով. «Մենք հաջողություն ենք մաղթում Հենրիխ Մխիթարյանին տեղափոխության կապակցությամբ և շնորհակալություն հիշողությունների համար»:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվեց «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյական ակումբ տեղափոխվեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:

Հայերեն English Русский

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցում ականների վրա պայթելուց հետո երկու լցանավում հրդեհ է բռնկվել

Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո