Հայ երկրպագուները Գրիգորի Լեպսի 55-ամյակը կնշեն նրա երևանյան համերգային ծրագրի ընթացքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական էստրադայի հայտնի երգիչ Գրիգորի Լեպսն իր 55-ամյակի կապակցությամբ համերգային ծրագրով հանդես կգա Երևանում: «Ինչո՞ւ ես այդքան լուրջ» խորագրով համերգը տեղի կունենա փետրվարի 24-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ծրագրում ընդգրկված են երգչի լավագույն երգերը, որոնք նա գրել է ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում: Երգչի երկրպագուները քաջատեղյակ են, որ իր յուրաքանչյուր կոմպոզիցիա Լեպսը վերածում է իսկական ներկայացման, ուր կա և՛ հրաշալի դրամատուրգիա, և՛ զարմանալի պատմություն, և՛ աննկարագրելի պաթոս:

Գրիգորի Լեպսի կարիերան սկսվել է 90-ականներին, երբ նա երգում էր Սոչիի ռեստորաններում: Նրա կատարողական տաղանդը բարձր են գնահատել այդ պահին արդեն ճանաչված ռուսական էստրադայի հայտնի աստղեր և նրան խորհուրդ են տվել տեղափոխվել Մոսկվա: Խստապահանջ մայրաքաղաքը այնքան էլ բարյացակամ չի դիմավորել նրան, բայց երգիչը չի հանձնվել: Թողարկելով հանրահայտ «Նատալի» հիթը, երգիչը վայելել է աննախադեպ հաջողություն:

Լեպսին սկսել են հրավիրել հեղինակավոր երաժշտական փառատոնների և մրցույթների, ուր նա կատարել է երգեր շանսոն ոճում: Նրա կյանքում հատուկ տեղ են զբաղեցրել Վլադիմիր Վիսոցկու երգերը, որոնք նա հաճախակի է կատարել: Նրան մեծ ճանաչում է բերել «Рюмка водки на столе» հիթը, որը գլխավորել է հիթ-շքերթների առաջին հորիզոնականները, ընդգրկվել բոլոր հայտնի ռուսական ռադիոկայանների պարբերական երգացանկերում:

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա