Քրդերի դերն անհրաժեշտ Է ապահովել սիրիական կարգավորման գործում. Լավրով
1 րոպեի ընթերցում
![Քրդերի դերն անհրաժեշտ Է ապահովել սիրիական կարգավորման գործում. Լավրով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/919784.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդերն ընդգրկված են Սիրիայի ազգային երկխոսության՝ Սոչիում կայանալիք կոնգրեսին հրավիրվածների ցուցակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է մամուլի ասուլիսում:
«Ինչ վերաբերում Է քրդերի դերին հետագա քաղաքական գործընթացում, ապա, անպայմանորեն, այդ դերը պետք Է ապահովված լինի: Բայց այն պետք Է ապահովված լինի ընդհանուր պլատֆորմի վրա, որով սիրիական բոլոր Էթնիկ, կրոնական, քաղաքական ուժերին կոչ Է արվում հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Դրա հիման վրա են քրդերի ներկայացուցիչներն ընդգրկվել Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին հրավիրված սիրիացիների ցուցակում, որը հաջորդ շաբաթ անցկացվելու Է Սոչիում»,-ասել Է Լավրովը:
Ռուսաստանի նախաձեռնությամբ Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսը հունվարի 29-30-ին նշանակված Է Սոչիում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: