Բրիտանական պարբերականը հայտնում է Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու գործարքի ավարտի մասին
1 րոպեի ընթերցում
![Բրիտանական պարբերականը հայտնում է Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու գործարքի ավարտի մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/919628.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը գրեթե ավարտված է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ Մխիթարյանն արդեն հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Յունակթեդ»-ի ֆուտբոլիստներին: Պարբերականի տվյալներով Հենրիխ Մխիթարյանը խաղընկերներին հրաժեշտ տալու պահին չի կարողացել զսպել արցունքները:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տեղափոխությունն «Արսենալ» ներառված է Լոնդոնը ներկայացնող թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործարքում: