Twitter-ում խոստովանել են, որ կարդում են օգտատերերի անձնական հաղորդագրությունները
1 րոպեի ընթերցում
![Twitter-ում խոստովանել են, որ կարդում են օգտատերերի անձնական հաղորդագրությունները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/919319.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter ընկերությունում մեկնաբանել են Project Veritas կազմակերպության հայտարարություններն այն մասին, թե ընկերության աշխատակիցները կարդում են օգտատերերի անձնական հաղորդագրությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Twitter-ի ներկայացուցիչը BuzzFeed-ի հարցին ի պատասխան նշել է, որ հաղորդագրությունները դիտարկվում են «ժամանակ առ ժամանակ»:
«Մենք պարբերաբար չենք դիտարկում անձնական հաղորդագրությունները: Միայն ժամանակ առ ժամանակ: Սահմանափակ թվով աշխատակիցներ ունեն մուտք նման տեղեկատվության, և մենք նրանց նկատմամբ կիրառում ենք մուտքի խիստ արձանագրություններ»,- ասել է նա:
Նա չի նշել նման աշխատակիցների կոնկրետ թիվը, սակայն ավելացրել է, որ հարյուրավոր աշխատակիցների մասին լուրերը, որոնք կարդում են հաղորդագրությունները, չեն համապատասխան իրականությանը: