Սպորտ

Մխիթարյանն ուզում է «Արսենալ»-ի փոխարեն տեղափոխվել «Բորուսիա». The Independent 

2 րոպեի ընթերցում

Մխիթարյանն ուզում է «Արսենալ»-ի փոխարեն տեղափոխվել «Բորուսիա». The Independent 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բրիտանական «The Independent»-ը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը համաձայնության է եկել «Արսենալ»-ի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ, սակայն դեռևս հարցական է Մխիթարյանի տեղափոխությունը «զինագործների» թիմ: Ըստ պարբերականի՝ Մխիթարյանը չի ուզում միանալ «Արսենալ»-ին, այլ մտադիր է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»:

Անգլիական մեկ այլ պարբերական` Mirror-ը գրում է, որ մինչ շաբաթվա ավարտը փոխանակությունը Ալեքսիս Սանչեսի և Հենրիխ Մխիթարյանի միջև կկայանա: Սակայն ամեն ինչ ավելի դանդաղ է ընթանում, քանի որ Մխիթարյանը ուզում է, որ բավարարվեն իր և Ռայոլայի ֆինանսական պայմանները:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 2016/17 մրցաշրջանում դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող՝ դառնալով եզրափակիչ երկու գոլերից մեկի հեղինակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում