Սպորտ

Ֆուտբոլի հերթական լեգենդը հեռացավ. Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտեց կարիերան 

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի հերթական լեգենդը հեռացավ. Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտեց կարիերան 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին անդամ Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտեց կարիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռոնալդինյոյի վերջին ակումբը եղել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Կիսապաշտպանն այդ ակումբում հանդես չէր գալիս 2015 թվականից, սակայն մասնակցում էր բարեգործական խաղերի:

Ռոնալդինյոն ֆուտբոլիստի կարիերան սկսել է 1998 թվականին, և նրա առաջին ակումբը եղել է բրազիլական Պորտու Ալեգրի քաղաքի «Գրեմիո»-ն: Բրազիլացին հանդես է եկել նաև ՊՍԺ-ում, «Բարսելոնա»-ում, «Միլան»-ում և բրազիլական մի քանի այլ ակումբներում: Հարձակվողը 2002 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն է, 2005 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող: 1999 թվականին նվաճել է Ամերիկայի գավաթը: Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում