Սպորտ

Ավարտին է մոտենում Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարը

1 րոպեի ընթերցում

Ավարտին է մոտենում Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտին է մոտենում Անդրանիկ Մարգարյանի անվան 8-րդ հուշամրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայացան մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները: Շրջանային մրցաշարում երկու առաջատարները՝Փարհամ Մաղսուդլուն ևԼուկաշ Յարմուլան, մրցում էին միմյանց դեմ: Սպիտակներով խաղացող Յարմուլան պարտիայի հենց մեկնարկից ուներ մեծ առավելություն, սակայն հետագայում թույլ տվեց մի շարք թեթև վրիպումներ, որոնց արդյունքում դիրքը հավասարվեց, իսկ վերջնամասում Յարմուլան սխալվեց արդեն կոպտորեն և պարտվեց: 7-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Կլեմենտի Սիչովը և Արման Միքայելյանը:Արամ Հակոբյան – Վադիմ Մոիսեենկո ևՎոլոդիմիր Վետոշկո – Նիկիտա Մորոզով պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ:

7-րդ տուրից հետո աղյուսակը 6 միավորով միանձնյա գլխավորում է Փարհամ Մաղսուդլուն: Կլեմենտի Սիչովը 5.5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Լուկաշ Յարմուլան 5 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական: Հայաստանը ներկայացնող Արամ Հակոբյանը 4.5 միավորով 4-րդ տեղում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում