Մուորինյոյի կասկածները Մխիթարյանի ապագայի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Սթոք Սիթի»-ի հետ խաղի հայտացուցակում Հենրիխ Մխիթարյանին չընդգրկելու մասին:

«Սուտ կլինի, եթե ասեմ, որ միայն մարտավարական որոշում էր Մխիթարյանին չհայտավորելը: Ընտրել էի այն ֆուտբոլիստներին, ովքեր 100 տոկոսով կենտրոնացած են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղի վրա: Ֆուտբոլիստի համար հեշտ չէ խաղալ, երբ կասկածներ կան ապագայի վերաբերյալ: Այդ իսկ պատճառով սա լավագույն որոշումն էր Մխիթարյանի համար էլ, մեզ համար էլ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մոուրինյոն:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալել էր «Սթոք Սիթի»-ին: «Կարմիր սատանաներին» հաջողվեց 3 անպատասխան գնդակ ուղարկել հակառակորդի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ: «Յունայթեդ»-ի կազմում խաղի 9-րդ րոպեին հաշիվը բացեց Վալենսիան: Առաջին կեսի վերջնամասում Մարսիալը խփեց «կարմիրների» երկրորդ գոլը և 72-րդ րոպեին Լուկակուն հաշիվը դարձրեց 3:0: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին:

Հայերեն English

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից