Սպորտ

Վենգերը ուզում է ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին

1 րոպեի ընթերցում

Վենգերը ուզում է ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ուզում է «զինագործների» կազմում տեսնել Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են բրիտանական ԶԼՄ-ները: Քանի որ «Արսենալ»-ի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը շուտով կհեռանա թիմից, Վենգերը նրան փոխարինող է համարում Հենրիխ Մխիթարյանին: Վենգերի կարծիքով՝ հայ կիսապաշտպանը կարող է փոխարինել Սանչեսին, քանի որ խաղում է եզրերում և ենթահարձակվողի գծում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում