Սմարթֆոնների գների սրընթաց աճ Է կանխատեսվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սմարթֆոնների, Էլեկտրաքառերի եւ համակարգիչների արտադրությունը կարող Է հայտնվել սպառնալիքի տակ: Դրա պատճառը կոբալտի գների կտրուկ բարձրացումն Է, որն օգտագործվում Է կուտակիչների արտադրության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է RT-ն:

Անցած տարվա ընթացքում այդ մետաղի արժեքը 1 տոննայի դիմաց 33,2 հազար դոլարից հասել Է 75 հազար դոլարի:

Մեկ սմարթֆոնի արտադրության համար օգտագործվում Է 5-ից մինչեւ 10 գրամ կոբալտ, նոութբուքի համար՝ շուրջ 30 գրամ, Էլեկտրական ավտոմեքենաների մարտկոցի համար՝ 5-ից մինչեւ 20 կիլոգրամ:

Ընդամենը հետախուզված Է շուրջ 6 մլն տոննա պաշարներ: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մետաղի պաշարները կազմում են 3,4 մլն տոննա. կոբալտի պաշարներ կան նաեւ Ավստրալիայում (1 մլն տոննա), Կուբայում (500 հազար տոննա), Ֆիլիպիններում (290 հազար տոննա), Կանադայում (270 հազար տոննա), Զամբիայում (270 հազար տոննա) եւ Ռուսաստանում (250 հազար տոննա): Փորձագետները հաշվել են, որ եթե այսօր բենզինով աշխատող բոլոր ավտոմեքենաները փոխարինվեն Էլեկտրաքառերով, ապա կպահանջվի 14 մլն տոննա կոբալտ, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում Է աշխարհում առկա պաշարները:

Իրավիճակը բարդանում Է նրանով, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում անկայուն տնտեսական ու քաղաքական իրադրություն Է: Կոբալտ արդյունահանելիս չեն պահպանվում անվտանգության կանոնները, օգտագործվում Է երեխաների աշխատանքը:

Մասնագետները իրադրությունից ելքը տեսնում են կուտակիչներում կոբալտն այլ մետաղներով փոխարինելու մեջ:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա